«Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքների նախագծի շուրջ այսօր կազմակերպված հասարակական լսումներին ՀՅԴ պատգամավոր Բագրատ Սարգսյանը հետևյալ հարցը բարձրացրեց. Թուրքիան հրաժարվեց ստորագրել արձանագրությունները` առաջ քաշելով 2 նախապայման` Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարում և Արցախի խնդիր, ավելացվեց նաև ատոմակայանի փակման հարցը, արդյոք այս օրենքում անդրսահմանային ազդեցության վերաբերյալ կետ ավելացնելով` առիթ ու իրավունք չե՞նք տալիս, որ մեր օրենքով ատոմակայանի փակումը պահանջեն:
Բնապահպանության նախարարության վարչության պետ Ջուլիետա Ղլեչյանը պատասխանեց, որ անկախ ամեն ինչից` ՀՀ-ն վավերացրել է Էսպոյի կոնվենցիան և միջազգաին պարտավորությունների բեռը վերցրել է: Ըստ Ջ. Ղլեչյանի` կոնվենցիայով ամրագրված են այն գործողությունները, որոնք կարող են ունենալ անդրսահմանային ազդեցություն, տվյալ երկիրը, ում տարածքում կայանը տեղակայված է, պետք է տեղեկացնի ազդակիր երկրին:
«Ընթացակարգերը կարող են իրականացվել միջպետական երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով: Բոլոր դեպքերում պետք է անեինք, ուղղակի այս օրենքով պարզ ընթացակարգ ենք սահմանել»: