Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 11.00-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: