«Ազգային անվտանգության խորհրդի կազմն առաջիկայում փոփոխություններ է կրելու: Սամվել Նիկոյանն Աժ Նախագահ ընտրվելուց հետո ի պաշտոնե դառնալու է ԱԱԽ անդամ: Փոխարենն ԱԱԽ կազմում չկա Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, թեև Սերժ Սարգսյանն այդ մասին որևէ հրամանագիր չի ստորագրել, սակայն ԱԱԽ պաշտոնական կայքից նրա անունն արդեն հանել էին»,- գրում է «Ժողովուրդ»- ը և հավելում.
«ԱԱԽ կազմում շարունակում է մնալ Ալիկ Սարգսյանը, որն, ի դեպ, այնտեղ ներկայացված է որպես ՀՀ ոստիկանապետ: Ու սա այն դեպքում, երբ արդեն մեկ ամիս է՝ ՀՀ ոստիկանապետն է Վովա Գասպարյանը: Բայց Սերժ Սարգսյանը Գասպարյանին ԱԱԽ կազմում ընդգրկելու հրամանագիր ևս չի ստորագրել: Այս ամենը խոսում է մի կողմից այն մասին, որ Սերժ Սարգսյանը պարզապես «թքած ունի» ԱԱԽ վրա, մյուս կողմից՝ իշխանական ճամբարում ամեն ինչ ինքնահոսի է մատնված»: