Գիտնականները պարզել են, որ ագռավները մարդկանց պես «մատնանշում են» առարկաները` միմյանց ուշադրությունը գրավելու համար:
Mail Online-ը գրում է, որ մինչ այժմ կարծիք կար, թե մարդկանցից բացի միակ կենդանիները, որ հաղորդակցվում են այս կերպ, կապիկներն են: Սակայն գերմանացի և ավստրիացի գիտնականների այս նոր հետազոտությունը պարզել է, որ ագռավները շատ ավելի խելացի են, քան նախկինում ենթադրվում էր:
Ժեստերի ուսումնասիրությունը երկար ժամանակ կենտրոնացել է միայն կապիկների վրա, մինչդեռ, ինչպես նշում են հետազոտության հեղինակները, լեզվի ծագումը կարող է բացահայտվել, միայն եթե նայենք մեծ պատկերին և ուսումնասիրենք նաև այլ կենդանիների բարդ հաղորդակցական համակարգերը: