Հոգեբանական փորձաքննությունը հաստատել է, որ Նորվեգիայի կրկնակի ահաբեկչության կասկածյալ Անդերս Բրեյվիկը առողջական վիճակի պատճառով չի կարող կանգնել դաատրանի առաջ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, հոգեբաններ Սյունե Սորհեյմը և Տուրքեյր Հուսբուն 12 հանդիպում են ունեցել Բրեյվիկի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոգեբանները միասնական եզրակացության են եկել Բերյվիկի առողջական վիճակի հետ կապված:
Հուլիսի 22-ին Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 77 մարդ: Բրեյվիկն առաջին հարցաքննությունից հետո խոստովանել է, որ ինքն է կատարել ահաբեկչություններ, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում:
Բրեյվիկի գործով դատավարությունը տեղի կունենա 2012 թ. ապրիլի 16-ին: