Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երկու քարի` Ռուսաստանի և Արևմուտքի արանքում

Հայաստանն ու հայաստանյան քաղաքական ուժերը անելանելի դրության մեջ են: Մի կողմից Ռուսաստանն է Հայաստանին կանչում դեպի Եվրասիական միություն, մյուս կողմից էլ Եվրոպական միությունն է սկսել իր ակտիվ գործունեությունը մեր տարածաշրջանում` մեծ թափ հաղորդելով ԵՄ ասոցացման պայմանագրին, ինչպես նաև անընդհատ բարձրաձայնելով ԼՂ հարցում ԵՄ-ի ակտիվ ներգրավվածություն ունենալու ցանկության մասին:

Այս իրավիճակին գումարվում են նաև առաջիկա համապետական ընտրությունները, որոնց ընթացքում հայաստանյան քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ արտաքին ուժերի «օրհնությունը», և հարց է առաջանում, թե որ կենտրոնին նախապատվություն տալ` Ռուսաստանին, թե Արևմուտքին:

Ու մինչ Ռուսաստանը Ղազախստանի ու Բելառուսի հետ համաձայնագիր է կնքում, հայաստանյան խորհրդարանի կոալիցիոն երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը և ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը իրենց ծրագրերն ու գաղափարներն էին ներկայացնում Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը (EPP), վերջինիս անդամ դառնալու հավակնություն ունենալով: Ինչին էլ հաջորդեց ԵԺԿ-ի 14 հոգանոց պատվիրակության այցելությունը Հայաստան` իրենց անդամակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին դիտարկման ենթարկելու նպատակով:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը համաեվրոպական աջ-կենտրոնամետ քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է 1976թ.: Այն իր մեջ ներառում է քրիստոնեադեմոկրատական, ազգայնական, պահպանողական և այլ ուղղություններ ունեցող կուսակցություններ, որոնք գործում են աջ-կենտրոնամետ գաղափարախոսության շրջանակներում: ԵԺԿ-ն Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից մեկն է, որը ներկայացված է ԵՄ բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև Եվրախորհրդում: Կուսակցությունն իր մեջ ներառում է 73 կոլեկտիվ անդամներ և 39 երկրից ազգային կուսակցություններ: ԵԺԿ անդամ են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը և շատ այլ հայտնի քաղաքական գործիչներ: Եվ ակնհայտ է, որ նման կուսակցության անդամակցելը ցանկացած հայաստանյան կուսակցության համար ցանկալի կլինի, սակայն հետաքրքիր է, թե այդ ինչու խորհրդարանական 4 կուսակցություններն էլ միաժամանակ ցանկություն հայտնեցին անդամագրվել եվրոպական այս կուսակցության ընտանիքին: Ինչևէ, ցանկությունը դեռ քիչ է, անհրաժետ է նաև, որ հայտ ներկայացրած կուսակցությունները համապատասխանեն այն չափանիշներին, որոնք առաջադրում է ԵԺԿ-ն:

Իսկ հիմնական չափանիշները հետևյալն են` ԵԺԿ անդամ դառնալու հայտ ներկայացրած կուսակցությունը պետք է լինի աջ-կենտրոնամետ, պետք է ունենա Հայաստանի վերաբերյալ եվրոպական տեսլական, պետք է առաջնահերթություն համարի եվրաինտեգրումը, ցանկալի է, որ տվյալ կուսակցության օրակարգում լինի ԵՄ-ին անդամակցության հարցը, տվյալ կուսակցության պատգամավորները միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, զորօրինակ` ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, Եվրանեսթ, պետք է անդամակցեն ԵԺԿ խմբակցությանը: Հայտ ներկայացրած կուսակցությունը պետք է ունենա ներքին ժողովրդավարության բարձր աստիճան և նրա գործելակերպը պետք է լինի ժողովրդավարական: Կուսակցության ծրագիրը և նրա քայլերը պետք է համապատասխանեն միմյանց` խոսքը պետք է գործ լինի: Կուսակցությունը պետք է լուրջ դերակատար լինի քաղաքական կյանքում, ունենա ներքին թափանցիկ ժողովրդավարական կառուցվածք և թափանցիկ ֆինանսավորում:

Նկատենք, որ այս չափանիշներից մեծ մասին անդամակցության հայտ ներկայացրած հայաստանյան կուսակցություններից բավարարում է «Ժառանգությունը», իսկ ահա կոալիցիոն կուսակցությունները արդար ընտրության և դիտարկման դեպքում հաստատապես խնդիրներ կունենան: Նախ` եթե մի կողմ թողնենք կոալիցիոն կուսակցությունների գործունեությունն ու այն հանգամանքը, որ նրանք ներքին կյանքում իրենց գործունեության շրջանակներում չեն առաջնորդվում ժողովրդավարական և եվրոպական չափանիշներով, այլ միայն հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ կուսակցության պատգամավորներից և ոչ մեկը միջազգային խորհրդարանական վերհաժողովներում ԵԺԿ խմբակցության անդամ չէ:

ԵԺԿ-ն ունի ներկայացուցիչներ, որոնք հետևում են տարբեր միջազգային խորհրդարանական կառույցներում կուսակցությունների մասնակցությանը, թերևս նաև այս կամ այն հարցի քվեարկություններին: Իսկ այս պարագայում պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ-ն ընդհանրապես շանսեր չունի ԵԺԿ անդամ դառնալու. Բավարար է միայն այն հանգամանքը, որ ՀՀԿ առաջնորդը նախագահի պաշտոնին տիրացել է 10 մարդու սպանությամբ հանգուցալուծված հետընտրական ցնցումների միջոցով: Նույն այդ իշխող կուսակցությունը և նրա անդամ բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե ամեն օր Հայաստանում ոտնահարում են եվրոպական համար մեկ արժեքը` մարդու իրավունքները: Նույն այդ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ այդ կուսակցության խմբակցության ղեկավարի համար միևնույն է՝ Հայաստանը ԵՄ-ին կանդամակցի, թե մուսուլմանական լիգային: Եվ միայն վերջերս, չգիտես ինչու, ՀՀԿ ներկայացուցիչները սկսել են ակտիվորեն խոսել աննախադեպ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու մասին, խոսում է բիզնեսը և քաղաքականությունը տարանջատելու մասին: Թերևս այս կերպ են նրանք փորձում «թոզ փչել» ԵԺԿ դիտորդների աչքերին: Սակայն նրանց վերջին տարիների գործունեությունը հաշվի առնելով պարզ է, որ ԵԺԿ-ն պետք է մերժի ՀՀԿ-ին:

ՀՀԿ-ի հավատարիմ կոալիցիոն գործընկերները ևս չեն փայլում եվրոպական արժեքների ձգտումով, ավելին` ԲՀԿ-ն Հայաստանում դիտարկվում է որպես Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» հայկական մոդելը և մեկ անգամ չէ, որ ԲՀԿ առաջնորդը խոսել է Հայաստանի ապագան Ռուսաստանի կողքին տեսնելու մասին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա կարծում ենք, այդ կուսակցությունն ընդհանրապես կողմնորոշված չէ, թե ինքն ինչ է ուզում և հաստատապես կարելի է ասել, որ ՀՀ որևէ քաղաքացու համար ցանկալի չէր լինի, որ ԵԺԿ-ի կարգի եվրոպական մեծ քաղաքական ընտանիքում ներկայացված լինի ՕԵԿ-ի նման անդեմ կուսակցությունը:

Ինչևէ, դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու ԵԺԿ համագումարը, որի օրակարգում է նաև հայաստանյան չորս կուսակցությունների հայտերի հետ կապված դիրքորոշումների քննարկումը, որին մասնակցելու են ԵԺԿ անդամ բոլոր կուսակցությունների բարձրագույն ղեկավարները` նախագահներ, եվրակոմիսարներ: Ու հենց դեկտեմբերի 6-ին պարզ կլինի, թե ինչպիսին է ԵԺԿ վերաբերմունքը հայաստանյան կուսակցությունների նկատմամբ և թե հայտ ներկայացրած կուսակցություններից որոնք կդառնան ԵԺԿ անդամ: Ի դեպ, արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ ԵԺԿ անդամ կդառնան հայտ ներկայացրած հայաստանյան 4 կուսակցություններից ընդամենը երկուսը. այնպես որ, դեկտեմբերի 6-ին կտրվի նաև այդ խոսակցությունների պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում