Սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի նկատմամբ շարունակվող դատական գործընթացի շրջանակներում դատախազը հարցաքննել է Սրեբրինիցայի կոտորածի առաջին վկային:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վկան, ում անունը չի տրվում, պատմել է, թե ինչպես են այդ քաղաքի բազմաթիվ տղամարդկանց բերել դպրոցի մարզադահլիճ և կրակ բացել նրանց վրա:
Այդ դեպքերի վկային և ևս մեկ մարդու հաջողվել է կենդանի մնալ և փախչել:
Կարաջիչը հերքում է ցեղասպանության հետ կապված բոլոր փաստերը, որոնց մեջ դատախազներն իրեն են մեղադրում: