Լիբիայի անցումային կառավարության ղեկավարներն այսօր Ղուրանի վրա երդվել են պահպանել հեղափոխության գաղափարները: Այդ հեղափոխությունը դարձավ Մուամար Քադաֆիի իշխանության անկման պատճառ: Երդման արարողությունը հերթական հույս ներշնչող քայլն է, որ երկիրը գնում է դեպի ժողովրդավարություն:
Associated Press-ը գրում է, որ վարչապետ Աբդուրահիմ Էլ-Քեիբը իր երդման խոսքն ասել է անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլի ներկայությամբ` ձեռքը դնելով գեղազարդ Ղուրանի վրա և երդվելով «հավատարիմ մնալ հեղափոխության նպատակներին»:
Էլ-Քեիբն ասել է, որ ինքն ու իր նախարարները լավատեսորեն են տրամադրված Լիբիայում հունիսին կայանալիք ընտրությունների հանդեպ։