Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Կնեսետում ելույթ ունենալիս քննադատության է ենթարկել տեղական և արտասահմանյան քաղաքագետներին, ովքեր հավանություն են տալիս արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխություններին: Այս մասին գրում է “Гаарец”-ը:
Կառավարության ղեկավարն ասել է, որ Արևմուտքի առաջնորդները և հատկապես Բարաք Օբաման սխալ էին, երբ աջակցություն ցույց չտվեցին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Ըստ վարչապետի՝ նրանք իրավիճակը լավ չեն պատկերացրել:
Վարչապետն ավելացրել է, որ այն ժամանակ էլ ինքը ասում էր, որ հեղափոխությունները վերածվելու են իսլամական, հակաարևմտյան, հակալիբերալ, հակաիսրայելական և հակադեմոկրատական շարժումների:
«Եվ մեզանից ո՞վ լավ չէր հասկանում պատմությունն իրականում»,- հարցրել է Նեթանյահուն:
Նա հայտարարել նաև, որ այս հեղափոխությունները դրական չեն ազդի արաբական աշխարհի վրա