Ամենաքիչը ինը մարդ է զոհվել, մոտ քառասուն հոգի վիրավորվել է Իրաքի Բասրա քաղաքում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի շուկայում: Երբ դեպքի վայր են ժամանել զինվորականները և ոստիկանությունը, աշխատել են ևս երկու պայթուցիկ սարքեր: