Այսօր Սիրիայի բանակի հետ բախման ժամանակ նվազագույնը 11 սիրիացի դասալիք է սպանվել: Ըստ ակտիվիստ խմբերից մեկի տված տեղեկության` բախումը տեղի է ունեցել Հոմս քաղաքի արևմտյան շրջանում:
CNN-ը հայտնում է, որ, ըստ London-based Syrian Observatory-ի տվյալների, չորս այլ դասալիքներ էլ վիրավորվել են մեկ ուրիշ բախման ժամանակ: Մեկ այլ` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Local Coordination Committees ընդդիմադիր խումբը հայտնել է, որ սիրիական բանակը զրահապատ մեքենաներով գրոհել է Հոմսի արևմտյան շրջանը, որի արդյունքում կա 15 զոհ:
Ինչպես հայտնում է Սիրիայի պետական լրատվամիջոցներից մեկը, այսօր կազմակերպվել է 12 զոհերի թաղման արարողությունը։ Զոհերի թվում ոստիկաններ են, զինվորականներ և անվտանգության ծառայողներ: Լրատվամիջողը հայտնում է, որ Հոմս և Համա քաղաքների տարածքում «զինված տեռորիստ խմբերը» հարձակվել են և սպանել այս 12 հոգուն, ովքեր ծառայության մեջ էին Դամասկոսում: