Լեդի Գագան որոշել է փորձել իրեն որպես նկարիչ: Լոնդոնյան նորաոճ իրերի վերջին փակ ցուցադրության ժամանակ երգչուհին իր առաջին ելույթի համար հանդես է եկել շատ անսպասելի աշխատանքով:
Ինչպես հայտնում է Luxurylaunches.com-ը, չինացի ժամանակակից նկարիչ Թերենս Կոհի ծեփած բրոնզե գլխի մոտ երգչուհին տեղադրել էր ճենապակյա զուգարանակոնք՝ հետևյալ գրությամբ. «Ես ստեղծված չեմ Duchamp թագավորի համար, սակայն ես սիրում եմ միզել քեզ հետ»:
Զուգարանակոնքն ընտրվել է Vogue ամսագրի համար արված լուսանկարների շարքի համար, որտեղ Լեդի Գագան ստանձնել էր տղամարդու դեր: Նախապես չէր պլանավորվում վաճառել այն: Սակայն որոշ ժամանակ անց այն վաճառքի է հանվել 460 հազար դոլար արժողությամբ:
Նշենք, որ նախորդ ցուցահահանդեսը կոչ էր անում մարտահրավեր նետել գեղեցկության մասին ավանդական պակերացումներին` որպես տեսական կերպարներ օգտագործելով մարմնի տարբեր մասեր և ներքին օրգաններ: