Եվրոպան ցանկանում է կրկնակի ավելացնել դրամաշնորհների հաշվին սովորող օտարերկրյա ուսանողների թիվն իր տարածքում`այն հասցնելով 5 մլն-ի: Համապատասխան որոշում է կայացրել Եվրահանձնաժողովը: Ինչպես հաղորդում է Вести ФМ ռադիոկայանը, ծրագրի բյուջեն կկազմի 19 մլրդ եվրո:
ԵՄ-ում սովորող ուսանողների թիվը 2014 թ.-ին նախատեսվում է ավելացնել: «Երասմուս բոլորի համար» կրթական ծրագրի միջոցով ԵՄ-ն պատրաստվում է 5 մլն դրամաշնորհ տալ` բյուջեի 70%-ով ավելացման շնորհիվ: Այս մասին հայտնել է ԵՄ կրթության և մշակույթի հանձնակատար Անդրուլլա Վասիլիուն: Այս պահին ծրագրի բյուջեն կազմվել է 2014-2020 թթ. համար:
ԵՄ ոչ կոմերցիոն կրթական ծրագիրն իրականացվում է 1987թ.-ից և միավորում է եվրոպական համալսարանների 90%-ը: Ընթացիկ ուսումնական տարում այդ ծրագրով կրթություն է ստանում 230 հազար մարդ 32 երկրներում: Ընդ որում՝ ուսանողների համար ամենատարածված ուղղություններն են Ֆրանսիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան: