Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի իշխանությունները ցանկանում են հանել Եվրոպական կենտրոնական բանկի դիմաց կանգնեցված եվրոյի արձանը` այն անվանելով «իմաստազրկված խորհրդանիշ»:
Ինչպես հաղորդում է Euromag ամսագիրը, պաշտոնյաները կարծում են, որ եվրոն խորհրդանշող արձանը պետք է հանվի հասարակական վայրից:
Ֆրանկֆուրտի օպերայի տնօրեն Օլիվեր Ռեզեն նույնպես պահանջել է հանել «իմաստազրկված խորհրդանիշը» Եվրոպական կենտրոնական բանկի շենքի հրապարակից և այն տեղադրել թանգարանում:
ԵԿԲ-ն հայտարարել է, որ առայժմ չգիտի, թե ինչպիսին կլինի արձանի ճակատագիրը 2014 թ. նախատեսվող շենքի տեղափոխումից հետո (ամենայն հավանականությամբ՝ Ֆրանկֆուրտից արևելք):
Եվրամիության միասնության և եվրոյի խորհրդանիշը դարձած արձանը բանկին նվիրել է նկարիչ Օտտոմար Հորլեմը: