Չիկագոյի դատարանը 10.5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել Բարաք Օբամայի գործընկեր Անտուան Ռեզկոյին:
Ռեզկոն նախկինում եղել է նաև Օբամայի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչներից: Նա մեղադրվում է կաշառակերության և խարդախության մեջ: Նախկինում նա մեղադրվել է փողերի լվացման մեջ:
Սա Ռեզկոյի չորրորդ դատվածությունն է: