Գերմանիայի Շիֆերշտադ քաղաքի գինեկոլոգին կդատեն հիվանդներին անօրինական նկարելու համար:
Քաղաքի դատախազ Լոտար Լիբինգը հայտնել է, որ գինեկոլոգի դեմ հայց են ներկայացրել 700 իգական սեռի ներկայացուցիչներ: Ոստիկանությունն առգրավել է 35 հազար նկար:
Mignews.com-ը հայտնում է, որ հետաքննությունը կպարզի, թե բժիշկն ինչ նպատակով է նկարել իր հիվանդներին:
Բժիշկի անունը չի հրապարակվում, միայն հայտնի է, որ նա 56 տարեկան է և նկարել է 3 հազար կնոջ: