News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկվա հայտարարությունը, որն առնչվում էր 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական հնգօրյա պատերազմին։ Հիշեցնենք, որ Մեդվեդևն ընդգծել էր, թե վրացական օպերացիան անհրաժեշտ էր ՆԱՏՕ-ի ընդլայնման կանխման տեսանկյունից։
Այս կապակցությամբ Մանջգալաձեն նշել է. «Դա հերթական անգամ ապացուցում է, որ մեզ ու միջազգային հանրությանը հայտնի է եղել մասնավորապես ով և ինչու է սկսել 2008 թվականի օգոստոսյան պատերազմը։ Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Մեդվեդևի այդ ցինիկ հայտարարության վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերքել էր, թե 2008 թվականի օգոստոսյան պատերազմը սկսել է Վրաստանը՝ ընդգծելով, որ իրենք ինքնասպաններ չէին, որ այդպիսի քայլի գնային։










































