Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատվիրակության կազմում Մեծ Բրիտանիա մեկնած արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի Hilton Park Lane հյուրանոցում։ Հանդիպման ժամանակ Դավութօղլուն ու Էշթոնը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։







































