Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ռուսաստանի մատի շարժումն անգամ կարող է մեզ համար կործանարար լինել (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, ղարաբաղյան կարգավորման կողմնակիցները բաժանվում են երկու հիմնական ճամբարների` ստատուս քվոյի պահպանման և ստատուս քվոն փոխելու կողմնակիցներ, որոնց մի մասը կարծում է, թե ստատուս քվոյի պահպանումը Ղարաբաղը ինքնորոշման հասցնելու միակ միջոցն է, իսկ ստատուս քվոն փոխելու ջատագովները Ղարաբաղի կարգավորման հարցը հիմնականում կապում են Հայաստանի հնարավորությունների հետ: Դուք, լինելով ստատուս քվոյի պահպանման կողմնակից, ի՞նչ եք կարծում`այժմ ղարաբաղյան կարգավորման ո՞ր փուլում ենք գտնվում:

– Թյուր է այն կարծիքը, թե ես ստատուս քվոյի պահպանման կողմնակից եմ: Ես ստատուս քվոյի` Մինսկի խմբի կողմից առաջարկած փոփոխության հակառակորդն եմ: Ստատուս քվոն այս վիճակով կարող է պահպանվել, բայց հարցը չի լուծվելու դրանով, այսինքն` ակնհայտ է, որ հարցի լուծումը իրականում առնչություն չունի ստատուս քվոյի պահպանման հետ: Ստատուս քվոյի պահպանումը ինձ համար կարևոր է այնքանով, որ այն թույլ չի տալիս մեզ պարտադրեն մեզ համար ոչ բարենպաստ լուծումներ: Իրականում մենք պետք է գնանք այնպիսի լուծման, որը հնարավորություն կընձեռի երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նոր հուն տեղափոխել մեր հարաբերությունները թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ: Այս պարագայում ստատուս քվոն կարող է փոխվել, և տարածաշրջանում սահմանների ուրվագիծը ևս նոր ձև կստանա:

– Այսօր Մինսկի խումբն է զբաղվում կարգավորմամբ, և Հայաստանը կողմ է Մադրիդյան սկզբունքներին ու պարտավորվել է դրանք իրագործել: Մեծ հաշվով`Ադրբեջանի շնորհիվ է, որ կարգավորումը կարծես տեղից չի շարժվում: Այսինքն` Հայաստանը ընդունել է այդ սկզբունքները և պարտավոր է դրանց տակ ստորագրել:

– Հայաստանը ընդունել է այդ սկզբունքները` որպես բանակցային հիմք, և պատրաստ է այդ ուղղությամբ շարունակել աշխատանքները, և, բարեբախտաբար, Ադրբեջանը այդ սկզբունքները ճանաչելով հանդերձ` պահպանում է բանակցային գործընթացը. կարծում եմ` դա իսկապես բխում է ստատուս քվոն պահպանելու անհրաժեշտությունից: Ես չեմ կարծում, որ տվյալ պահին Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը դեմ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին:

– Տեսակետ կար, որ ստատուս քվոն, այնուամենայնիվ, հնարավոր է փոխել բացառապես նոր պատերազմով, բայց Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, և միջազգային փորձագետները լրջորեն կասկածում են, որ առնվազն այս երկու տարին Ադրբեջանը կկարողանա կտրուկ քայլերի դիմել:

– Միամիտ կլինի այս պահվածքը վերագրել Ադրբեջանին` կապված Անվտանգության խորհրդի անդամ դառնալու հետ: Իրականում պատերազմը տարածաշրջանում կարող է վերսկսվել միմիայն գերտերությունների աջակցությամբ և ուղղակի հրահրմամբ` ինչպես տեղի ունեցավ Վրաստանում: Ղարաբաղի պարագայում նույնպես դա կարող է տեղի ունենալ` չնայած այսօր ես քիչ եմ համարում այդ հավանականությունը, անկախ նրանից` Ադրբեջանը Անվտանգության խորհրդի անդամ է, թե ոչ: Առնվազն մեկ տարի տարածաշրջանին պատերազմական գործողությունների վտանգ չի սպառնում:

– Մենք գտնվում ենք ընտրական փուլում` Ռուսաստանում ընտրություններ են, հաջորդ տարի` ԱՄՆ-ում, նաև` Ադրբեջանում:

– Ընտրությունների պարագան գուցե կարևոր է Հայաստանի, Ադրբեջանի, անգամ Ռուսաստանի պարագայում, բայց չեմ կարծում, թե ընտրական գործընթացը կազդի ԱՄՆ քաղաքականության վրա, որովհետև նախագահները այնտեղ գալիս` գնում են, բայց քաղաքականությունը մնում է: Քաղաքականությունը այս կամ այն տարածաշրջանում կառուցվում է` առաջնորդվելով այդ տարածաշրջանում կոնկրետ պետության գրաված նշանակությամբ և տեղով: Տվյալ դեպքում Հարավային Կովկասը ջրբաժան է կամ միջնորդ, որը բաժանում է Մերձավոր Արևելքը, Թուրքիան Կենտրոնական Ասիայից:

– Պարոն Մելիքյան, այդ շահերում կարծես տանդեմ կա Եվրամիության և ԱՄՆ-ի միջև:

– Այդ շահերը մասնակիորեն են համընկնում: Կարծում եմ` ԱՄՆ-ի համար շատ կարևոր է իր վերահսկողությունն ունենալ այս տարածաշրջանում, որպեսզի Եվրամիությունը կախում ունենա ամերիկյան քաղաքականությունից:

– Նախօրեին Եվրոպական հանձնաժողովի անդամ և ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը Բաքվում հայտարարեց` որպեսզի ֆինանսների բացակայությունը չկասեցնի ՆԱԲՈՒԿՈ գազատարի կառուցման աշխատանքները, ԱՄՆ-ը պատրաստ է ֆինանսավորումը ամբողջությամբ վերցնել իր վրա: Ընդամենը ամիսներ առաջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվեց սպասված գազային համաձայնագիրը. խոսքը Հարավային միջանցքի մասին է: Այդպիսի համաձայնագրերը արդյոք չե՞ն երաշխավորում և չե՞ն նպաստում կայունությանը: Այն իմաստով, որ երկիրը եվրոպական շուկա գազ արտահանելու հավակնություններ ունի և ուզում է գլոբալ խաղացող լինել այդ շուկայում:

– Տվյալ երկիրը կարող է ցանկություններ ունենալ, բայց այն ունի նաև հզոր մրցակիցներ, որոնք չեն ցանկանա, որ Ադրբեջանը այդ հնարավորությունները կարողանա իրականացնել:

– Խոսքը Ռուսաստանի՞ մասին է:

– Ոչ միայն: Այստեղ հեռանկարային առումով կարևոր է նաև Իրանը, հետագայում, հնարավոր է, Իրաքի, Քրդստանի շահերը ինչ-որ առումով մեջտեղ հանեն: Միանշանակ չէ` եթե Ադրբեջանը ուզում է, ԱՄՆ-ն էլ ֆինանսավորում է, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Ամենևին այդպես չէ: Քաղաքականությունը վարում են ոչ թե ներքևից դեպի վերև, այլ վերևից դեպի ներքև: Ներկայում թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության համար շատ կարևոր է որոշակիորեն կարգավորել հարաբերությունները` հատկապես տնտեսական ոլորտում: Ընդ որում, Ռուսաստանը շարունակում է մնալ թե Եվրամիության, թե ԱՄՆ-ի համար կարևորագույն երկիր, որը, օրինակ, կարող է սահմանափակել Չինաստանի տնտեսական, մշակութային էքսպանսիան: Հայաստանում բավական բարդ է պատկերացնելը, թե ինչպիսի վախեր կան Կենտրոնական Ասիայում Չինաստանի հանդեպ: Շատ մեծ երկիր լինելով` Ղազախստանը Չինաստանի նկատմամբ անպաշտպան կմնա, եթե չլինի Ռուսաստանի ներկայությունը և աջակցությունը: Սա շատ բարդ մոդել է:

– Եվրամիությունը կարծես սկսում է իր համար վերաարժևորել Հարավային Կովկասը և բավական լուրջ քաղաքականություն է որդեգրել, ընդհուպ մինչև Քեթրին էշթոնի այցը տարածաշրջան` հասկանալով, որ Վրաստանը խորը ինտեգրացիոն գործընթացների մեջ է Եվրամիության հետ: Այստեղ մնում են Ադրբեջանը և Հայաստանը, որոնք միմյանց հետ հակամարտող երկրներ լինելով` Եվրամիության համար առաջնային երկրներ են, իսկ առաջնահերթը, երկրում ներքին բարեփոխումներ կատարելով, ժողովրդավարացման հասնելն է և իշխանություններին ստիպելը` գնալու փոխզիջման: Ինչպե՞ս եք գնահատում Եվրամիության հնարավորությունները այդ տարածաշրջանում ամրանալու և տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման վրա ազդելու առումով` Մինսկի խմբի համանախագահությունից դուրս:

– Հիմա սկսվել են խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ Ֆրանսիային Մինսկի խմբում փոխարինի Եվրամիությունը, կոնկրետ` տիկին էշթոնը: Մենք պետք է հաշվի առնենք այն խմորումները, որոնք այսօր տեղի են ունենում բուն Եվրամիության ներսում, այն տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է Եվրամիությունը, և այն ներքին բաժանումը, որն այսօր կարծես բավական արագ տեմպերով խորանում է: Այս առումով Եվրամիության ֆրանկո-գերմանական հիմնական միջուկը կարող է փորձել ձերբազատվել ավելորդ բալանսից , այսինքն` պետություններից, որոնք տնտեսապես էֆեկտիվ չեն: Ես կարծում եմ` Եվրամիության շուրջ ընթացող բրիտանաամերիկյան զույգը ինչ-որ առումով փորձում է իր առավելությունը հաստատել և տեսանելի դարձնել նաև Եվրամիության ներսում: Դրանով պայմանավորված` ֆրանկո-գերմանական այս հիմնական միջուկը կարող է մղվել ետին պլան, և այդ առումով Քեթրին էշթոնը ոչ միայն Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչն է, այլև բրիտանական չինովնիկ: Այս հանգամանքը պետք է հաշվի առնենք` հասկանալու համար տեղի ունեցող փոփոխությունները և մեզ համար դրանցից բխող հետևանքները: Եթե ամեն ինչ զարգանա այն սցենարով, որ Քեթրին էշթոնը Մինսկի խմբում փոխարինի Ֆրանսիային, ապա կարծում եմ` Հարավային Կովկասում Մինսկի խմբի շրջանակներում ավելի կուժեղանա բրիտանաամերիկյան ազդեցությունը և ավելի հստակ կլինի նաև մրցակցությունը` ընդդեմ Ռուսաստանի շահերի, որի որդեգրած քաղաքականությունը Հարավային Կովկասում ավելի էֆեկտիվ կարող է դառնալ:

– Պարոն Մելիքյան, Ռուսաստանը չի վաճառի մեր շահերը, տարածաշրջանում` ի վերջո, իր շահերը:

– Ռուսաստանը Պուտինի նախագահության օրոք, կարծում եմ, կորդեգրի ավելի կտրուկ և խիստ քաղաքականություն և այդ առումով գուցե նաև` ավելի ռազմատենչ էությամբ, ինչը և գուցե անհրաժեշտ կլինի արևմտյան գործընկերներին:

– Պարոն Մելիքյան, ընդհանուր առմամբ հենց նույն Արևմուտքն է փորձում հասկացնել, որ Ղարաբաղը կորսված է Ադրբեջանի համար, բայց ոչ` Ռուսաստանը:

– Ռուսաստանի համար խնդրի լուծումը այս ձևաչափով կարող է նշանակել իր ներկայության ավարտը Հարավային Կովկասում, և դրան մենք պետք է լուրջ վերաբերվենք, որովհետև Ռուսաստանի մատի շարժումն անգամ կարող է այս պարագայում մեզ համար կործանարար լինել` հաշվի առնելով մեր տարածքը, մեր ռեսուրսները և այլն: Այս առումով Արևմուտքը Հայաստանին դեռևս իրական երաշխիքներ չի տվել` առ այն, թե ինչ է լինելու Հայաստանի հետ իրենց առաջարկած լուծման տարբերակը իրականացնելուց հետո, և քանի դեռ չկա այդ տեսլականը, մենք չենք կարող դրան լուրջ վերաբերվել:

– Հաշվի առնելով խաղաղապահների հնարավոր տեղակայումը ղարաբաղա-իրանական սահմանին` Իրանը բավական արագ արձագանքում է խաղաղապահների վերաբերյալ որևէ հայտարարության: Ինչքանո՞վ եք լուրջ համարում Իրանի գործոնը տարածաշրջանում, և ինչքանո՞վ այն կարող է լուրջ լինել գլոբալ խաղացողների համար: Ինչպե՞ս եք գնահատում այստեղ Թուրքիայի դերակատարությունը:

– Իրանի գործոնը շատ լուրջ է, նաև` գլոբալ խաղացողների համար, լուրջ է նաև այն պատճառով, որ Իրանը կանխատեսելի է: Արևմուտքում շատ լավ գիտեն` ինչպես կարելի է Իրանին գրգռել և ինչպես կարելի է խաղաղեցնել, այսինքն` մեծ հաշվով կառավարել Իրանի արտաքին քաղաքականությունը: ԱՄՆ-ն խնդիր ունի իսլամական աշխարհի հետ, և այս տեսանկյունից Իրանում եղած իսլամական դեմոկրատիայի օրինակը միանգամայն կարող է կիրառելի լինել այլ երկրներում` թեպետ ոչ այդքան թշնամական շեշտադրումներով ընդդեմ արևմտյան քաղաքակրթության և ԱՄՆ-ի: Այսինքն` Իրանը տնտեսական ոլորտում արդյունավետություն չապահովող պետության մոդել է, որը եթե կիրառվի ամբողջ իսլամական աշխարհում, տնտեսական առումով օգտակար կլինի Արևմուտքի պետություններին և հատկապես ԱՄՆ-ին: Ես կարծում եմ` Իրանի սահմանում խաղաղապահներ չեն տեղակայվի. եթե խաղաղապահների տեղակայման խնդիրը էական լիներ, այդ մասին չէր խոսվի, պարզապես մի օր մարդիկ կարթնանային և կտեսնեին, որ այնտեղ տեղակայված են խաղաղապահներ, այսինքն` մենք դեռևս հեռու ենք հարցի որևէ լուծումից, ուստի այս տեսանկյունից ստատուս քվոն միանգամայն խելամիտ տարբերակ է, քանի դեռ հակամարտող կողմերը չեն կարողացել գտնել ելքը:

– Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում` Մադրիդյան հիմնական փաթեթը շանս ունի՞ կենսագործվելու, թե՞ Քիվեսթից, Պրահայից հետո այն կլինի հերթականը, և մենք շարունակ տեղապտույտի մեջ կլինենք` այս նույն հորձանուտում:

– Իհարկե, այդպես չի լինի: Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն այդ փոփոխությունները կանդրադառնան նաև մեզ վրա: Փոխվում է ուժերի հավասարակշռությունը` կախված նրանից, թե 5-10 տարի հետո ինչ վիճակում կլինի նույն Ռուսաստանը կամ Թուրքիան:

– Պարոն Մելիքյան, ինչպիսի՞ն կլինի նրանց կարգավորումը:

-Միգուցե նրանք հնարավորություն չունենան անդրադառնալու այս խնդրին կամ գուցե այնքան հզորանան, որ իրենք պարտադրեն այդ կարգավորումը: Ժամանակի մեջ մենք պետք է մեր դիրքերն ամրապնդենք: Այսօր մենք ունենք մեր վերահսկողության տակ գտնվող տարածք` համահայկական տարածք, և դա միայն Լեռնային Ղարաբաղը չէ, նաև Հայաստանն է, որը մենք կորցնելու կամ այդ տարածքը նվազեցնելու իրավունք չունենք: Այս ամենի համար մենք պետք է ունենանք ներքին տոկոնություն` դիմակայելու դժվարություններին, որովհետև մեզանում արմատավորված է այն թյուր տեսակետը, որ մի հարց լուծելով`մենք այլևս որևէ պրոբլեմ չենք ունենա, բայց այդպես չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում