Այսօր Սիրիայում զինված մարդիկ կրակել են թուրքական ավտոբուսների վրա, որոնցով թուրք ուխտագնացները վերադառնում էին Հաջից՝ ուխտագնացությունից:
Reuters-ը գրում է, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման, պատահարի մասին տեղեկությունները չափազանց քիչ են, և թուրք իշխանությունները դեռևս փորձում են պարզել, թե ինչ է պատահել իրականում: Ճանապարհորդներից ոմանք ասել են, թե իրենց կարծիքով՝ հարձակվողները սիրիացի զինվորներ էին:
Վարորդը և ուխտագնացներից մեկը վիրավորվել են, երբ հարձակվողները սկսել են կրակել դեպի Թուրքիա գնացող երկու ավտոբուսների վրա ` Արևմտյան Սիրիայի Հոմս և Համա քաղաքների միջև ընկած տարածքում: Այս մասին հայտնում է թուրքական պետական լրատվամիջոց Anatolian:








































