«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները մտադիր են նոյեմբերի 22-ին Դումայի քննարկմանը հանձնել մի օրինագիծ, որով գործատուները կպարտավորվեն Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդին (ՌԿՖ) անդամավճար վճարել` լեգալ միգրանտների փոխարեն:
«Մենք վստահ ենք, որ այս օրինագիծը կընդունվի, որի արդյունքում կպաշտպանվի միգրանտ աշխատուժի իրավունքները, կավելանա ՌԿՖ-ի մուտքերը: Մենք նպատակ ունենք նաև բարձրացնել սոցիալական և բուժօգնության ապահովագրության ֆոնդերի ստեղծման հարցը»,– հայտարարել է Դումայի աշխատանքի և սոցիալական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Իսաևը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։








































