Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Orange հիմնադրամը կահավորել է Մալիշկա և Դավիթ Բեկ գյուղերի մարզասրահները

Orange հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

Բարեգործական ծրագրերի շրջանակում բացվել է 2 մարզադահլիճ Հայաստանի հարավային մարզերում` մեկը Դավիթ Բեկ գյուղում (Սյունիք), իսկ մյուսը` Մալիշկա գյուղում (Վայոց ձոր):

Երկու մարզադահլիճները, որոնք կահավորվել են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները:
Ամանորը դպրոցի աշակերտները կդիմավորեն արդեն միանգամայն նոր մարզական միջավայրում, իսկ հաջորդ կիսամյակից սկսած` մարզական գույքի առկայությունը թույլ կտա լիարժեք կերպով կազմակերպել ուսումնական ծրագիրը:

Երկու մարզադահլիճներն էլ նախատեսված են ոչ միայն դպրոցականների, այլ ամբողջ համայքնի համար, ինչը թույլ ստեղծել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ:
«Orange հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին, և սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Գիտենք, որ երկու համայնքներն էլ դրանց կարիքն ունեին, նույնիսկ ավելին։

Մալիշկան ունի նշանակալից սպորտային ավանդույթներ, իսկ մարզադահլիճի առկայությունը չափազանց կարևոր է դրանք պահպանելու համար»,- ասել է Orange հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Orange հիմնադրամն ու «Շեն» բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: Համայնքներն ու USAID/CHF-ն ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը վերանորոգման աշխատանքներում:

Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 8 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն ևս 3 մարզադահլիճներ են բացվել Հայաստանի այլ մարզերում. Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում