ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականին ՄԻԱՀ-ով հիվանդների թիվը վերջին 14 տարիների ընթացքում հասել է ամենացածր մակարդակին:
Ինչպես հայտում է BBC-ն, ներկայումս ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասնում է 34 միլիոնի:
ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն` մի շարք միջոցներ, որոնք ընդունվել են վերջին տասնամյակում հիվանդության դեմ պայքարելու համար, հանգեցրել է ՄԻԱՎ հվանդների թվի նվազմանը 1997 թվականից ի վեր 20 տոկոսով:
ՁԻԱՀ-ից մահացող մարդկանց թիվը նույնպես նվազել է շնորհիվ այն բանի, որ բուժում ստանալու հնարավորությունն ավելի հասանելի է:
Սակայն մի շարք երկրներում ՄԻԱՎ հիվանդների թիվը կրկին բարձր է: Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարակվածների թիվը հասնում է 5.6 միլիոն մարդու, որը ամենաբարձր ցուցանիշն է:










































