Առաջին անգամ Հայաստան կժամանի բրազիլական ջազի թագուհի Տանյա Մարիան:
Կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգչուհի Տ. Մարիան առաջինն է, ով Բրազիլիայում օգտագործել է սքեթը (scat)՝ դաշնամուրի համադրությամբ:
Երգչուհու առաջին ալբոմը լույս է տեսել 1969թ.:
Տ. Մարիան համագործակցել է Սթիվի Գադի, Էնթոնի Ջեքսոնի, Սամմի Ֆիգուերոայի, Էդդի Գոմեսի ու այլոց հետ:
Երգչուհու մենահամերգը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մենահամերգի կազմակերպիչներն են «Հայկական ջազ-70»-ը և «Մալխաս» ջազ ակումբը, աջակցում է Մշակույթի նախարարությունը:









































