Facebook-ի օգտատեր Արտակ Կարապետյանն այսօր իր էջում գրում է.
Եթե մի երկրում քննադատության ամենամեծ բաժինը ընկնում է ոչ թե գործող իշխանությունների, այլ գործող ընդդիմության վրա ու իշխանությունները այդ փաստը ներկայացնում են որպես հաջողություն, իսկ ընդդիմությունն էլ դրանից վիրավորվում է, պետք չէ սխալ եզրակացություն անել:
Դա միայն մեկ բան է նշանակում է, որ երկրի բնակչությունը ընդհանրապես հույսը կորցրել է գործող իշխանություններից ու միակ հույսը մնացել է ընդդիմությունը, դրա համար էլ նրան է քննադատում, ու դրանից ոչ թե ընդդիմությունը պետք է նեղանա, այլ պետք է հպարտանա, որ նրա մեջ են տեսնում «փրկության բանալին…»









































