Կիրակիր օրը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ «Ալ-Քաիդա»-ի մի համակիր, որը պատրաստվում էր ռմբակոծել Նյու Յորքի ոստիկանությունը և փոստային ծառայությունները, ինչպես նաև ԱՄՆ վերադարձող զինված ուժերը, ձերբակալվել է տեռորիզմի մեղադրանքով:
CBS News-ը գրում է, որ շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ Բլումբերգը հայտնել է, որ մեղադրյալը 27-ամյա Ջոզե Փիմենթելն է։ Նա ԱՄՆ քաղաքացի է, ծագումով՝ Դոմինիկյան Հանրապետությունից:
Քաղաքապետն ասել է, որ Փիմենթելը «ծրագրում էր ռումբեր նետել ոստիկանության պարեկային մեքենաների, փոստային սարքավորումների, ինչպես նաև արտասահմանից վերադարձող հատուկ զինված ուժերի վրա»:
«Իշխանությունները դեռ ոչ մի ապացույց չունեն, որ Փիմենթելը ունեցել է գործակիցներ»,- հայտնել է Նյու Յորքի քաղաքապետը:








































