«Amazon-ը կարող էր 4 միլիոն Kindle Fires վաճառել»,- ասել է «Փայփեր Ջեֆրի» ֆիրմայի վերլուծաբան Ջին Մանսթերը, ով ի սկզբանե կանխատեսել էր, որ ֆիրման վաճառելու է ընդամենը 2,5 միլիոն օրինակ:
199 դոլար արժողությամբ Kindle Fires պլանշետային համակարգիչները հզոր մրցակից են Apple ֆիրմայի iPad-ների համար, որոնց գինը սկսվում է 499 դոլարից:
Շուկայում արտադրվում են նաև Samsung Galaxy Tab 7.0 Plus–ներն ($399) ու Blackberry PlayBook-ները($199), որոնք, թերևս, այնքան էլ մրցունակ չեն Apple-ի համար, որն առ այսօր վաճառել է 32 միլիոն iPad:
Global Equities Research կազմակերպության վերլուծաբան Թրիփ Չոուդրին հարկ է համարել նշել, որ Կինդելը չունի բարձրախոս, GPS, 3G ռադիո և այլ կարևոր բաղադրիչներ, և հնարավոր է, որ չարդարացնի սպառողների սպասելիքները:









































