Լիբիայի ազգային անցումային խորհրդի տվյալների համաձայն՝ հայտնաբերվել և ձերբակալվել է Քադաֆիի ժամանակ հետախուզության ղեկավար Աբդուլա Սանուսին:
Հաագայի միջազգային քրեական դատարանը Սանուսիին մեղադրում է մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեջ:
BBC-ն հայտնում է, որ Մուամար Քադաֆիի որդու ձերբակալությունից հետո Սանուսին միակ մարդն էր, ում փնտրում էր ոստիկանությունը:
Հետախուզության նախկին ղեկավարին ձերբակալել են շաբաթ օրը, և շուտով կսկսվի նրա հարցաքննությունը:






































