Իսրայելի կապի նախարարությունը դադարեցրել է «Աշխարհի ձայն» ռադիոյի հեռարձակումը:
France-Presse գործակալությունը հայտնում է, որ ռադիոկայանի աշխատանքը դադարեցվել է, քանի որ այն ստեղծվել էր Պաղեստինյան Ինքնավարությունում և նրա գործունեությունն Իսրայելի տարածքում անօրինական էր:
Հիշեցնենք, որ ռադիոկայանը կոչ էր անում դադարեցնել Իզրայելի ու Պաղեստինի միջև կոնֆլիկտը:
Ռադիոկայանը հաճախ քննադատաբար է վերաբերվել Պաղեստինի դեմ Իսրայելի գործողություններին, ինչն էլ առաջացրել է իսրայելական իշխանությունների դժգոհությունը:









































