Կահիրեում չորեքշաբթի օրը տեղի կունենա Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների արտահերթ նիստը: Հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայի հարցը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան մերժել Է Դամասկոսի` Սիրիայի տարածքում օտարերկրյա դիտորդներ հրավիրելու մասին առաջարկը:
BBC-ն հայտնում է, որ ըստ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Բեն Հիլի` նիստը կղեկավարի Կատարը:







































