Saturday, 13 06 2026
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»

Սփյուռքում գերիշխում է անճաշակ երաժշտությունը. Շուշան Պետրոսյան

Տարին հաջող էր այն առումով, որ ամբողջ տարին աշխատել եմ, ամիսը գոնե 3 ժամ տևողությամբ 8 մենահամերգ եմ ունեցել ջազային ակումբներում: Համերգներով եմ հանդես եկել ՌԴ-ում, Լոնդոնում, եվրոպական շատ քաղաքներում: Այդ առումով տարին բեղմնավոր էր:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ ընդգծելով, որ իր համար ամենակարևորը, թերևս, իր ընկերների հետ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ զորամասերի առաջին գծում ունեցած համերգներն են եղել:

«Երգն իր մեջ շատ մեծ ուժ ու խորհուրդ ունի ու շատ կարևոր է ոգեղեն այդ սնունդը տալ զինվորներին»,- նշեց երգչուհին:

Ինչ վերաբերում է տեսահոլովակներին, ապա երգչուհին հայտնեց, որ արդեն վաղուց չի նկարում տեսահոլովակ` ձգտելով ուշադրությունը հատկացնել կենդանի հնչողությամբ համերգներին: «Իմ արվեստը գնահատողները գիտեն, որ ինձ կարելի է լսել կենդանի` ամեն շաբաթ ակումբներում իմ անբաժանելի «ԱրթՎոյսիզ» սեքստետի հետ»,- ասաց Շ. Պետրոսյանը:

Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ արդեն ավարտին են մոտենում իր երկու ձայնասկավառակների աշխատանքները, և հանդիսատեսի դատին շուտով կհանձնվի դուետներով ձայնասկավառակը ու վաղուց ծրագրված հայրենասիրական երգերի «Իմ անուշ հայրենիքի» 2-րդ մասը` «Հայաստան ասելիս»:

Երգչուհին պատրաստվում է մեծ մենահամերգի` նվիրված իր ստեղծագործական կյանքի 20-ամյակին: «Այս տարի, ցավոք սրտի, Օպերայում դեկտեմբերին ազատ օր չկար այն գաղափարի համար, որ ուզում էինք իրագործել, այնպես որ համերգը տեղի կունենա հաջորդ տարի»,- նշեց երգչուհին:

Շ. Պետրոսյանը նաև ավելացրեց, որ արդեն 2 տարի է, ինչ նախագահում է Կրասնոդարի մարզի Տուափսե քաղաքում անցկացվող «Ոսկե ծիրան» հայ մշակույթի փառատոնը:

«Այնտեղ խստիվ հետևում եմ, որ ամեն ինչ հայեցի լինի, քանի որ, ցավոք, սփյուռքում ավելի գերիշխում է անճաշակ երաժշտությունը, որտեղ գերիշխող լադերն արևելյան, թուրքական լադերն են: Ես ուզեցի հայ մշակույթի նկատմամբ կարծիքը փոխել օտարազգիների մոտ, որովհետև դա համարում եմ անթույլատրելի ու անարժանապատիվ»,- ընդգծեց Շուշան Պետրոսյանը:

Երգչուհին նաև տեղեկացրեց, որ համագործակցում է հայաստանյան մի շարք ռոք խմբերի հետ ու շատ շուտով անակնկալ կմատուցի իր հանդիսատեսին: Մասնավորապես, «Ոստան հայոց» ռոք խմբի հետ Շ. Պետրոսյանը ձայնագրել է մի կոմպոզիցիա, որի հիման վրա վիդեոշարք է հավաքվում, երգչուհին համագործակցում է նաև «Օքսենհեմ» խմբի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում