Հայտնի է, որ արքայազն Հարրին մոտոցիկլների սիրահար է: Վերջերս նա զարմացրել է իր երկրպագուներին, երբ 11 հազար ֆունտ սթերլինգ արժողությամբ արծաթագույն Harley-Davidson մակնիշի Dodge SUV մոտոցիկլով անցել է 95 մղոն՝ Արիզոնայի անապատի միջով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ուրբաթ օրը, 27-ամյա արքայազնը որոշել է հանգստանալ իր 8-շաբաթյա ուղղաթիռային դասընթացներից, որոնք անց էին կացվում Արիզոնայի Bend Air Force բազայում: Նրան ուղեկցել են երկու թիկնապահներ։
Կարմիր ու սպիտակ վզկապով և արևային ակնոցով Հարրին բավականին պրոֆեսիոնալ էր պահում իրեն մոտոցիկլի վրա և բոլորովին էլ անհանգստացած չէր երևում»,– հայտնում են ականատեսները:













































