ԱՄՆ-ում ալկոհոլի օգտագործման մակարդակը վերջին 25 տարիների ընթացքում ռեկորդային ցուցանիշի է հասել: Այս մասին գրում է USA Today թերթը:
Ուսումնասիրությունների համաձայն՝ 2010 թ. ալկոհոլ օգտագործում էր ամերիկացիների 67 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ չէր գրանցվում 1975 թվականից ի վեր, երբ այն կազմել է 71 տոկոս։
Ալկոհոլի օգտագործման մակարդակի աճի գործոններից մեկն էլ համարվում է ԱՄՆ-ում առկա գործազրկությունը, որը կազմում է 9 տոկոս:
Ալկոհոլ շատ են օգտագործում ԱՄՆ–ի Նոր Անգլիա տարածաշրջանի բնակիչները: Բացարձակ ռեկորդակիր է դարձել Նյու-Հեմփշիր նահանգը, որտեղ անցած տարի օգտագործվել է 25 լիտր գինի և 14 լիտր ալկոհոլային այլ խմիչքներ՝ մեկ անձի հաշվարկով:
Սա մոտ 2 անգամ գերազանցում է երկրի ընդհանուր ցուցանիշը և բացատրվում է նրանով, որ Նյու Գեմփշիրն ամերիկացիների հանգստի սիրված վայրերից է, ինչպես նաև նրանով, որ այստեղ ալկոհոլային արտադրանքը չի հարկվում:









































