Կահիրեում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 500-ի: Այս մասին հաղորդում է jpost.com կայքը: Հիշեցնենք, որ մինչ այդ հաղորդվում էր 80, իսկ այնուհետև 210 վիրավորի մասին:
Շաբաթ երեկոյան հարյուրավոր ցուցարարներ սկսել են քարեր շպրտել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ինչպես նաև գրոհել են զրահապատ մեքենան, որը քանդել էր Թահրիր հրապարակում տեղակայված վրանները:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործել:









































