Կահիրեում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է 210 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Շաբաթ երեկոյան հարյուրավոր ցուցարարներ սկսել են քարեր շպրտել ոստիկանության աշխատակիցների ուղղությանբ, ինչպես նաև գրոհել են զրահապատ մեքենան, որը քանդել էր Թահրիր հրապարակում տեղակայված վրանները:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործել: