Չինաստանի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ: Գործարանը գտնվում է Շանդուն շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան` մելամինի արտադրության համար նախատեսված ձեռնարկությունում:
Չորս մարդ տեղում է մահացել, իսկ հիվանդանոց տարված 15 մարդուց տասը`այնտեղ: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատողները կատարում էին տեխնիկական մատակարարում:
Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ:












































