2011 թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 551 հազար 635 զբոսաշրջիկներ՝ 2010 թ. նույն ժամանակաշրջանի 487 հազար 902 զբոսաշրջիկների դիմաց, կամ աճի տեմպը կազմել է 113.1%:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 546 հազար 167 մարդ, կամ 2010 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 115.1%: