OnDEADLINE-ը հաղորդում է, որ Հռոմի կաթոլիկ թեմի առաջնորդն իրավունք է ստացել գնել սնանկացած Բյուրեղապակյա մայր տաճարը, որը գտնվում է Կալիֆորնիայի Գրով այգում: Նա որոշել է չփոխել տաճարի արտաքին տեսքը։ Կփոխվի շողացող ապակու կառուցվածքը՝ այն կրոնական արարողություններին առավել հարմար դարձնելու համար:
ԱՄՆ դաշնային բանկի սնանկության հարցերով զբաղվող դատավորը հինգշաբթի օրը երեկոյան որոշել է, որ Orange-ի հոգևոր թեմի առաջնորդը կարող է մայր տաճարը գնել 57 միլիոն դոլարով:
Ճարտարապետ Ֆիլիպ Ջոնսոնի կողմից նախագծված 31-ամյա ապակեպատ տաճարը կառուցվել էր եկեղեցին հիմնող Ռոբերտ Սքուլերի կողմից, որն այնտեղ եկեղեցական արարողություններ էր իրականացնում: Այնտեղից էր հեռարձակվում նաև նրա` Hour of Power հեռուստատեսային հաղորդումը:








































