CBS Associated Press-ը հաղորդում է, որ այսօր ԱՄՆ Նևադա նահանգի Ռինո քաղաքում տեղի ունեցած հրդեհի պատճառով 10.000 մարդ է տեղահանվել: Հրդեհը սկսվել է Սքայլայն կիրճում:
Հենց այսօր Youtube կայքում տեղադրվել է տեսագրություն, որտեղ հրդեհից կադրեր են ներկայացված: Տեսագրության հեղինակն արթնացել է, երբ ողջ ձորն արդեն կրակի մեջ է եղել, և որոշ տներ արդեն այրվելիս են եղել: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ:
Այս պահի տվյալներով՝ հրդեհի պատճառով մեկ մարդ է մահացել:








































