Հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի նոր ընկերուհին` դերասանուհի Սթեյսի Կիբերը, աչքի է ընկնում իր հագուկապով: Դրանում կարելի էր համոզվել ֆիլմի պրեմիերայի ժամանակ, երբ Սթեյսին մարդկանց առջև հայտնվեց արծաթագույն երկար զգեստով և մինչև հետույքը ձգվող դեկոլտեով: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը:
Զգեստին նայելով՝ հասկանալի էր դառնում, որ դերասանուհին չէր հագել ներքնազգեստ, և նկատելի էր նրա գրեթե մերկ կուրծքը: Միջոցառմանը ներկա էին նաև Քլունիի ծնողները` Նիկը և Նինան:
Վերջիններս, տեսնելով դերասանուհու հագածը, աշխատում էին զսպել իրենց ժպիտը, սակայն նրանց որդին շատ երջանիկ էր իր նոր ընկերուհու կողքին:









































