Այս տարի Ռուսաստանում տոնվում է հայրենական հոկեյի 65–ամյակը:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայի «Մեգասպորտ» մարզական պալատում պետք է մասնակցի խորհրդային հոկեյի լեգենդների մարզումներին: Մրցապայքարի մասնակիցներն են լինելու նախկին հայտնի հոկեյիստները, ովքեր մրցելու են գավաթի համար:








































