Led Zeppelin-ի չորրորդ ալբոմը, որը թողարկվել է 1971 թվականին, վերադարձել է Billboard 200 հիթ-շքերթ:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս շաբաթվա արդյունքներով՝ ալբոմը զբաղեցրել է 166-րդ տեղը` վաճառվելով 3600 օրինակով:
Նշվում է, որ անանուն սկավառակը, որը հայտնի է Led Zeppelin IV անվանումով, առաջին անգամ ամերիկյան հիթ- շքերթում է հայտնվել 1987 թվականից հետո: Մեկ շաբաթվա ընթացքում ալբոմի վաճառքը ավելացել է 273 տոկոսով, իսկ ներբեռնումները` 654 տոկոսով:
Led Zeppelin ալբոմի նկատմամբ նոր հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ նոյեմբերի 18-ին լրացավ սկավառակի 40-ամյակը: Led Zeppelin IV-ը թողարկվել էր Atlantic Records պիտակով և 1971 թվականին Billboard հիթ-շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` այնտեղ մնալով չորս շաբաթ: Մեծ Բրիտանիայում սկավառակը զբաղեցրել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականը:
Led Zeppelin-ի չորրորդ սկավառականը, որը պարունակում է այնպիսի հիթեր, ինչպիսիք են Black Dog, Stairway to Heaven When the Levee Breaks երգերը, համարվում է ծանր ռոքի լավագույն և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող ալբոմներից մեկը: ԱՄՆ-ում Led Zeppelin IV վաճառվել է 23 միլիոն օրինակով, որը երրորդ տեղն է զբաղեցրել երկրում ամենաշատ վաճառվող ալբոմների շարքում:








































