Նոյեմբերի 18-ին Տյումենում մեկնարկում է ձյուդոյի մինչև 23 տարեկանների 2011թ. Եվրոպայի առաջնությունը: Մեր հավաքականը ներկայացել է հետևյալ կազմով` Գոռ Հարությունյան (60 կգ), Գրիգոր Իվանյան (60 կգ), Արթուր Երանոսյան (66 կգ), Գևորգ Թորոսյան (66 կգ), Անդրանիկ Չափարյան (73 կգ), Սուրեն Գառնիկյան (73 կգ), Արտյոմ Բաղդասարյան (81 կգ) և Հայկ Համբարձումյան (81 կգ):
Մրցաշարի մեկնարկային օրը Գոռ Հարությունյանը կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Օլլե Սունդստրեմի հետ, իսկ Գրիգոր Իվանյանը` ադրբեջանցի Օրհան Սաֆարովի հետ` 60 կգ քաշայինների պայքարում:
66 կգ քաշայինների պայքարում Արթուր Երանոսյանn իր ուժերը կչափի մոլդովացի Վրեմե Եվգենիուի հետ, իսկ Գևորգ Թորոսյանը` բելգիայի ներկայացուցիչ Քենեթ վան Հանսբեկեի հետ:








































