Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երեկ ուշ երեկոյան Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա մի աղջիկ, ում մարմինն ամբողջովին պատված է եղել արյամբ:
Գիտակցության չգալով` 29-ամյա աղջիկը մահացել է:
Վարկածներից մեկի համաձայն`Ինգա անունով աղջկան ծեծելով դաժանաբար սպանել է Ստեփանավանի հանգստյան տներից մեկի պահակը:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ:
Սպանության դրդապատճառները ճշտվում են:










































