Նոյեմբերի 19-ից 20-ը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը:
Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ճամբարի մասնակիցները երկու օր կմշակեն ծրագրային փաթեթներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը:
Ճամբարի ավարտին կներկայացվեն վերջնական տեսք ունեցող վեբ նախագծեր, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում:
Ճամբարի քննարկմանն են ներկայացվել հետևյալ 6 ծրագրերը` Նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ (Արամ Թովմասյան), Պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգ և հանրայնացում (Անի Դավթյան), Հիպերտեղայնացված համայնքային նորությունների հարթակ (Գայանե Միրզոյան), Հասարակական տրանսպորտի չվացուցակ (Լիլիթ Մանուկյան), Սոցիալական ցանց «Հազար ու մի մանրուք» կենցաղային խորհրդատվական սոցիալական ցանց (Սամվել Մարտիրոսյան);
Wish2Real ինտերնետային կայք, որի միջոցով սոցիալական կարիք ունեցող մարդիկ կարող են գտնել օգնության հնարավորություն առաջարկող մարդկանց կամ կազմակերպություններ (Ստեփան Սմբատյան):
Ճամբարի ավարտին սահմանափակ թվով ծրագրեր կստանան ֆինանսական աջակցություն Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի կողմից:








































