ԱՄՆ զինված ուժերը նոր զենքի փորձարկում են անցկացրել: Franc-Presse գործակալության փոխանցմամբ, այն թռչող սարք է, որը կարող է ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագություն զարգացնել:
Ինչպես տեղեկացնում է The Washington Post-ը, սարքի նախնական անունն է «Առաջընթաց հիպերձայնային զենք» (Advanced Hypersonic Weapon): Սարքի փորձարկման արդյունքում այն կես ժամում անցել է 3.7 հազար կմ տարածք` Հավայան Կաուաի կղզուց մինչև Աթոլլա Քվաջալեյն:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները խոսում էին այն մասին, որ «Առաջընթաց հիպերձայնային զենքը» նախատեսված է նոր ռազմական ծրագրի համար, որը թույլ կտա ամերիկացիներին ոչնչացնել երկիր մոլորակի վրա գտնվող ցանկացած օբյեկտ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Վաշինգտոնում վստահեցնում են, որ նոր զենքը կիրառվելու է ահաբեկիչներին ոչնչացնելու համար, իսկ այլ տվյալների համաձայն`այն օգտագործվելու է ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի վարչակարգերի վերացման համար:
Այս տարի ԱՄՆ հաստատել էր հիպերձայնային մեկ այլ զենքի փորձարկման մասին լուրերը: Օգոստոսին ամերիկացիները փորձարկել էին Falcon HTV-2-ը, որը, ըստ մշակողների, զարգացնելու է ձայնի արագությունը 20 անգամ գերազանցող արգություն: Սակայն փորձարկումից մի որոշ ժամանակ անց սարքը դադարել էր հեռուստաչափական տվյալներ տալ: Ըստ որոշ տվյալների` մեքենան վթարի է ենթարկվել Խաղաղ օվկաինոսի տարածքում: Նմանատիպ խմդիրներ էին եղել նաև առաջին թռչող սարքի փորձարկման ժամանակ, որ իրականացվել էր 2010 թվականի ապրիլին:









































