Գլենդելում ծաղկի խանութի սեփականատերը ձերբակալվել է այսօր առավտյան իր տան մոտ` իր հաճախորդներից գողացված բանկային հաշվեհամարի տեղեկությունը Գլենդելում և Բուրբանկում «Թարգեթ» խանութներում օգտագործելու համար:
Ինչպես հաղորդում է Glendale news-press-ը, ոստիկանությունը հայտնել է, որ ծաղկի խանութի սեփականատեր Վահիկ Ղուկասյանը վերցնել և գրանցել էր գնորդի հաշվեհամարի մասին տեղեկությունները, երբ նրանք առևտուր են արել իր խանութում: Այնուհետև վերակոդավորել է տեղեկությունը իր խանութի քրեդիտ քարտերի վրա:
Գլենդելի ոստիկանությունը և ֆինանսական հանցագործություններով զբաղվող հատուկ ծառայության աշխատակցիները առավոտյան ձերբակալել են Ղուկասյանին: Նրանք Ղուկասյանի տան մոտ հայտնաբերել են հարյուրավոր կրկնակի կոդավորված վարկային քարտեր, համակարգիչներ, կոշտ սկավառակներ, տպագրական սարքավորումներ:
Գնորդների տեղեկությունների շնորհիվ՝ հնարավոր է, որ դրանց թիվն ավելանա:
Ղուկասյանի կինը և տղան, որոնց անունները չեն նշվում, նույնպես ձերբակալվել են, քանի որ որդու ավտոմեքենայում գտնվել են նմանատիպ քրեդիտ քարտեր:








































