Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին` ժ. 20.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի 105-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին. անհրաժեշտ է բնակիչների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության ջոկատը:
Տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը, հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերվել է 1946թ. ծնված Մ. Առաքելյանը և հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն:









































