«Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար: Որքան մեզ հայտնի է՝ Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե»,- գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել թերթի թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե ընթերցողներն ուզում են իմանալ՝ որքա՞ն գումար է ծախսվում ՀՀԿ «քավորությամբ» անվճար համերգներ կազմակերպելու համար, և որտեղից են այդ գումարները:
«Հայաստանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է ծախսել»,- ի պատասխան հայտարարել է Ավագյանը՝ հավելելով, թե մնացածը պետք է հարցնել իրենց լրատվական ծառայությունից:
«Իսկ հարց է ծագում՝ որտեղի՞ց այդքան գումար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը»,- հավելում է թերթը:









































