ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը համոզված է, որ հաջորդ տարի քաղաքացիների կենսամակարդակը կբարձրանա:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ բյուջետային և հարկային փոփոխությունների քննարկումներից ի՞նչ եզրահանգում կարելի է անել՝ ինչպե՞ս կփոխվի ժողովրդի կյանքը, նաև հաշվի առնելով գնաճը, Վ. Այվազյանը պատասխանեց. «Ժողովուրդը հաջորդ տարի ավելի լավ կապրի, քան այս տարի, այդ թվում՝ հաշվի առնելով գնաճը և մյուս բոլոր հանգամանքները»:









































